AllSet
Թվային հրավերներՄեր մասին

Հարթակի մասին

ÁllSet-ը ստեղծվել է՝ փոխելու ողջ միջոցառման պլանավորման գործընթացը։

Մեր տեսլականը՝ դառնալ միջոցառումների թվային լիարժեք օգնական, որտեղ ամեն բան հնարավոր է մի հարթակում։

Այսօր ÁllSet-ում կարող եք ստեղծել և անհատականացնել թվային հրավերներ, կառավարել հյուրերի ցուցակը, պահպանել միջոցառման լուսանկարները։

Շատ շուտով կկարողանաք գտնել Հայաստանի բոլոր միջոցառման սրահներն ու տարածքները, ամրագրել ծառայություններ՝ առանց հավելավճարի, հաշվարկել բյուջեն և ծախսերը, օգտվել մեր AI Planner-ից և ոգեշնչվել ու լինել մեր համայնքի մի մասը, որտեղ կիսվում ենք խորհուրդներով ու տրենդերով։

Հույս ունենք, որ դուք կսիրեք այս հարթակն ու համայնքը այնքան, որքան մենք ենք սիրում։

about-img1

Մեր Թիմը

ÁllSet-ի գաղափարի հետևում կանգնած է թիմ, որը համատեղում է լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման փորձը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս և թվային տեխնոլոգիաների խորը փորձառությունը ։

Մենք գիտենք որոնք են միջոցառման կազմակերպման առավել բարդ ու խնդրահարույց կողմերը. մենք ինքներս ապրել ենք այդ բոլորը՝ և ստեղծել ենք ÁllSet-ը՝ միջոցառման պլանավորման գործընթացը ավելի հաճելի դարձնելու համար։

Բացենք մի գաղտնիք ևս՝ ÁllSet-ը մեր հիմնադիր Էդուարդի նվերն էր Լիային՝ իրենց հարսանեկան օրվա համար։ Առաջին հրավերը շատ պարզ էր, բայց տարբերվում էր Հայաստանում առկա բոլոր հրավերներից, ու այնքան սիրվեց իրենց հյուրերի կողմից, որ շատերը խնդրում էին իրենց կամ իրենց ընկերների համար ևս պատրաստել նմանատիպ հրավեր։

Մեր յուրաքանչյուր հրավեր և թվային գործիք ստեղծվում է մեծ սիրով՝ օգնելու ցանկացածին պլանավորել միջոցառում և մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկները՝ հարթակում ավելի օգտակար գործիքներ ավելացնելու համար։

about-img3about-img3

Գեղեցիկ պատմությունները սկսվում են հրավերով։

  • 30+ երջանիկ զույգեր

  • Մեր գաղափարը ծնվել է 2026 Մայիսին ու հասցրել է սիրվել շատերի կողմից:
  • 4000+ հյուրեր

  • Մեր հրավերների միջոցով փոխանցվել են հազարավոր ժպիտներ ու ջերմ խոսքեր։
  • 100% գոհունակություն

  • Մենք գնահատում ենք յուրաքանչյուր արձագանք և ձգտում ենք ձեզ համար լինել լավագույնը:
  • 3 լեզուներ

  • Մեր հրավերները հասանելի են Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուներով՝ առանց հավելավճարի:
story img

Այսօր AllSet-ում կարող եք՝

AllSet-ը ստեղծվել է՝ փոխելու ողջ միջոցառման պլանավորման փորձը Հայաստանում։ Մեր տեսլականը՝ դառնալ միջոցառումների թվային լիարժեք օգնական, որտեղ ամեն բան հնարավոր է մի հարթակում՝ արագ, գեղեցիկ ու առանց գլխացավանքի։

Ստեղծել և անհատականացնել

Ստեղծիր անհատական թվային հրավիրատոմս՝ առանց ավելորդ խառնաշփոթի։

Կառավարել՝ ցանկացած պահի

Փոփոխիր հրավիրատոմսը՝ գույները, տեքստերը, լեզուները, անգամ հրավիրատոմսի ակտիվացումից հետո։

Հետևել ընթացքին՝հեշտ

Հրավերն ուղարկելուց հետո՝ օգտվիր հյուրերի ցանկի հարմարավետ կառավարման հնարավորությամբ

Շուտով մեր հարթակում կկարողանաք՝

  • Գտնել ու ամրագրել ծառայություններ

  • Կկարողանաք գտնել տարածքներից մինչև լուսանկարիչներ, կազմակերպիչներ, ձևավորող կազմակերպություններ…
  • Օգտակար թվային գործիքներ

  • Հյուրերի կառավարումից մինչև ծախսերի հաշվարկ և արհեստական բանականությամբ օգնական
  • Ոգեշնչվել և կազմակերպել

  • Տեղեկանալ այլ միջոցառումների օրինակներից և ունենալ տարբերվող գաղափարներ՝ ձեր միջոցառման համար
AllSet

AllSet-ը ստեղծվել է՝ փոխելու ողջ միջոցառման պլանավորման փորձը Հայաստանում։ Մեր տեսլականը՝ դառնալ միջոցառումների թվային լիարժեք օգնական, որտեղ ամեն բան հնարավոր է մի հարթակում՝ արագ, գեղեցիկ ու առանց գլխացավանքի։

Թվային հրավերներՄեր մասին

Կապ մեզ հետ

info@allset.am

Նաիրի Զարյան 21

033 96 03 39

© 2026 AllSet All rights reserved

ArCa
Idram