Ծառայությունների պայմաններ - AllSet Digital Invitations
Վերջին թարմացում՝ Սեպտեմբերի 3
Բարի գալուստ AllSet։ Սույն Պայմանները կարգավորում են Ձեր կողմից մեր թվային հրավերների ծառայության օգտագործումը։ Ստեղծելով, տարածելով կամ փոխգործակցելով հարթակի և/կամ հրավերների հետ՝ Դուք համաձայնում եք այս պայմաններին։
1. Ծառայության նկարագիր
AllSet-ը հանդիսանում է հարթակ, որը հեշտացնում է միջոցառումների պլանավորումն ու հաղորդակցությունը, սակայն ինքնուրույն չի տրամադրում միջոցառման կազմակերպման ծառայություններ։
AllSet-ը տրամադրում է գործիքներ՝ թվային հրավերներ ստեղծելու, հարմարեցնելու, կառավարելու և տարածելու համար, ներառյալ հյուրերի ցանկի կառավարման հնարավորությունները։
Հարթակը կարող է նաև ներկայացնել ծառայություններ մատուցողների պրոֆիլներ և տեղեկատվություն՝ միջոցառումների պլանավորման նպատակով։
AllSet-ը չի երաշխավորում՝
- Ծառայության մատակարարների մասին տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը կամ հասանելիությունը
- Ծառայության մատակարարների կողմից մատուցվող ծառայությունների որակը կամ հուսալիությունը
Օգտատերերի և Ծառայության մատակարարների միջև ցանկացած համագործակցություն կամ գործարք կատարվում է անմիջապես այդ կողմերի միջև։
AllSet-ը պատասխանատվություն չի կրում՝
- Մատակարարների ծառայությունների կամ դրանց ձախողման համար
- Վճարումների, վեճերի կամ վնասների համար, որոնք առաջանում են մատակարարների հետ փոխգործակցությունից
2. Օգտատերերի պարտականություններ (հրավերի ստեղծողներ)
Ստեղծելով հրավեր՝ Դուք համաձայնում եք, որ՝
- Դուք պատասխանատու եք միջոցառման և հյուրերի տվյալների ճշգրտության համար
- Չեք հրապարակի ապօրինի, ապակողմնորոշիչ, վիրավորական կամ իրավունքը խախտող բովանդակություն
- Ունեք իրավական իրավունք փոխանցելու տվյալները (ներառյալ հյուրերի կոնտակտները) AllSet-ին
- Չեք օգտագործի հարթակը սպամի, զանգվածային չպահանջված հաղորդագրությունների կամ չարտոնված կոմերցիոն նպատակներով
Կիրառում՝
AllSet-ը կարող է կասեցնել կամ ջնջել հրավերը կամ հաշիվը՝ առանց վերադարձի, եթե խախտվում են այս կանոնները։
3. Հյուրերի պարտականություններ (հրավերի ստացողներ)
Հրավերի հետ փոխգործակցելիս Դուք համաձայնում եք՝
- Պատասխանել ազնիվ և հարգալից կերպով
- Չուղարկել սպամ, վիրավորական կամ անպատշաճ պատասխաններ
- Չփորձել մուտք գործել Ձեզ չնախատեսված հրավերներ
- Չուղարկել ավտոմատացված, կրկնվող կամ խանգարող պատասխաններ
Կիրառում՝
Խախտումների դեպքում կարող ենք սահմանափակել կամ արգելափակել հասանելիությունը։
4. Հաշիվներ և մուտք
- Որոշ ֆունկցիաներ պահանջում են գրանցում
- Դուք պատասխանատու եք Ձեր մուտքի տվյալների պահպանման համար
- AllSet-ը կարող է կասեցնել կամ ջնջել խախտող հաշիվները
5. Մտավոր սեփականություն
- Բոլոր ձևանմուշները, դիզայնը, բրենդինգը և ֆունկցիաները պատկանում են AllSet-ին
- Ձեզ տրամադրվում է սահմանափակ, ոչ բացառիկ լիցենզիա՝ անձնական կամ բիզնես միջոցառումների համար օգտագործելու նպատակով
- Արգելվում է պատճենել, փոփոխել, տարածել կամ վերավաճառել հարթակի որևէ մաս առանց թույլտվության
6. Վճարումներ, գներ և ակցիաներ
- Որոշ ձևանմուշներ կամ ֆունկցիաներ կարող են լինել վճարովի՝ հստակ նշված գնով։
- Բոլոր գնումները վերադարձի ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Պրոմոկոդներ
- Պրոմոկոդները կարող են տրամադրվել զեղչերի կամ հատուկ առաջարկների համար։
- Պրոմոկոդները վավեր են միայն սահմանված ժամկետում
- Պրոմոկոդները չեն փոխանակվում դրամական միջոցների
- Պրոմոկոդները կարող են ահմանափակվել մեկ օգտագործմամբ յուրաքանչյուր օգտատիրոջ համար
- AllSet-ը կարող է ցանկացած պահի փոխել կամ դադարեցնել ակցիաները։
Հրավիրիր ընկերոջը (Referral) ծրագրեր
- AllSet-ը կարող է առաջարկել “հրավիրիր ընկերոջդ” ծրագրեր։
- Պարգևատրումները կարգավորվում են տվյալ արշավի պայմաններով
- Պարգևատրումները կարող են պահանջել գրանցում կամ գնում հրավիրված օգտատիրոջ կողմից
- Չարաշահումները (ֆեյք հաշիվներ, ինքնահրավերներ և այլն) կարող են հանգեցնել արգելափակման։
7. Հրավերների ժամկետ և տվյալների պահպանում
- Հրավերները ակտիվ են 6 ամիս ստեղծումից հետո։ Որոշ դեպքերում հնարավոր է երկարաձգում։
- Ժամկետի ավարտից հետո հրավերի հղումները կարող են դառնալ անհասանելի
- Ժամկետի ավարտից հետո հյուրերի տվյալները կարող են ջնջվել կամ անանունացվել
- Օգտատերերը պետք է նախապես պահպանեն կարևոր տվյալները։
8. Գաղտնիություն և տվյալների օգտագործում
- AllSet-ը մշակում է տվյալները միայն ծառայությունը ապահովելու նպատակով։
- Օգտագործելով հարթակը՝ Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրմանը և օգտագործմանը
- Օգտագործելով հարթակը՝ Դուք համաձայնում եք հրավերների ուղարկմանը համապատասխան ստացողներին
- Օգտատերը պարտավոր է ունենալ թույլտվություն՝ հյուրերի տվյալները փոխանցելու համար։
9. Հարթակի հասանելիություն և փոփոխություններ
- Մենք ձգտում ենք ապահովել հարթակի կայուն աշխատանքը, սակայն չենք երաշխավորում անընդհատ հասանելիություն։
- Ֆունկցիաները կարող են փոփոխվել կամ դադարեցվել առանց նախնական ծանուցման։
10. Պատասխանատվության սահմանափակում
- Ծառայությունը տրամադրվում է «ինչպես կա» սկզբունքով։
- AllSet-ը պատասխանատվություն չի կրում միջոցառումների փոփոխությունների կամ չեղարկման համար
- AllSet-ը պատասխանատվություն չի կրում հյուրերի չմասնակցության կամ թյուրըմբռնումների համար
- AllSet-ը պատասխանատվություն չի կրում տվյալների կորստի համար
- Օրենքով թույլատրելի առավելագույն չափով պատասխանատվությունը սահմանափակվում է վճարված գումարով (եթե առկա է)։
11. Արգելված օգտագործում
Արգելվում է՝
- Օգտագործել հարթակը ապօրինի նպատակներով
- Փորձել կոտրել կամ խաթարել համակարգը
- Օգտագործել բոտեր կամ ավտոմատ գործիքներ
- Ներկայանալ որպես այլ անձ կամ կազմակերպություն
12. Կիրառվող իրավունք
Սույն պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
13. Փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել պայմանները։ Հարթակի շարունակական օգտագործումը նշանակում է համաձայնություն թարմացված տարբերակի հետ։
14. Չեղարկման և վերադարձի քաղաքականություն
Վճարումը հաջողությամբ կատարելուց հետո Ձեր կողմից ստեղծված հրավիրատոմսը ենթակա չէ չեղարկման, փոխանակման կամ գումարի վերադարձի։ Հրավիրատոմսի բովանդակությունը (տեքստերը, նկարները, գույները և այլ տարրերը) կարող եք ցանկացած ժամանակ և անսահմանափակ անգամ խմբագրել։ Բացառություն է կազմում միայն միջոցառման ամսաթիվը, որը փոփոխման ենթակա չէ։
15. Կապ
Հարցերի կամ աջակցության համար՝
📧 info@allset.am